Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
11.01.2019
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստի արդյունքներ

2018 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աու­դի­տոր­ների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության  2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշ­ման 1.1-ին կետի համաձայն դիմում ներ­կայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու վերաբերյալ հարցը:

Հայաս­տանի Հանրապետությունում աուդիտորների որա­կա­վոր­ման հանձնաժողովի 2018թ. դեկտեմբերի 25-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված աուդիտոր­ների ցանկին կարող եք ծանոթանալ  «Աուդիտոր որակավորվածների ցանկ» բաժնում:

Հայաստանի Հանրապետությունում 10.01.2019 թվականի դրությամբ որակա­վոր­ման վկայական  ունեն թվով 433 աուդիտորներ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)