Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
10.01.2018
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստի արդյունքներ
2017 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշման 1.1-ին կետի համաձայն դիմում ներկայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու վերաբերյալ հարցը:
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի 2017թ. դեկտեմբերի 19-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված աուդիտորների ցանկին կարող եք ծանոթանալ «Աուդիտոր որակավորվածների ցանկ» բաժնում:
Հայաստանի Հանրապետությունում 19.12.2017 թվականի դրությամբ որակավորման վկայական ունեն թվով 414 աուդիտորներ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄՀ պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: