Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2019թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները
05.06.2020
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2019թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։

ՀՀ ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորներին ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և ընդգծել, որ այդ փաստաթուղթը ամբողջությամբ համապատասխանում է  սահմանված պահանջներին։

«Հարկաբյուջետային, ինչպես նաև պարտքի կայունությունը որպես նպատակադրում դրված է եղել 2019 թվականի բյուջեի հիմքում, և տնտեսական աճի սպասվող բարձր տեմպի պայմաններում նախագծվել ու իրականացվել է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն», -ասել է ՀՀ ֆինանսների նախարարը՝ ընդգծելով, որ բյուջեի ծախսային մասը հաստատվել է ծրագրային ձևաչափով։

Նախարարը նաև նշել է, որ Բյուջեի մասին օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա 2019 թվականին առաջին անգամ բյուջեում ներառվել են արտաբյուջեները՝ դադարելով լինել առանձին հաշիվներ։

Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է նաև Հայաստանի հարկային համակարգում իրականացված փոփոխությունները, որոնք բխում են կառավարության գործունեության ծրագրից։ «Տրամաբանությունն այն է, որ մենք ունենանք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կերաշխավորի մեզ չհիմնավորված վտանգներից ու ռիսկերից՝ կապված պոտենցիալ անկայունության հետ», -նշել է նախարարը։

2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության փաստաթղթում ներառված հիմնական ցուցանիշները ներկայացնելուց հետո նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)