Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ԱԺ հանձնաժողովներում շարունակվել է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը
12.06.2019
ԱԺ հանձնաժողովներում շարունակվել է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը

Հունիսի 12-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թվականի բյուջեի կատարման գործընթացը տեղի է ունեցել կայուն մակրոտնտեսական և հարկաբյուջետային միջավայրում: «Հետևաբար բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել էինք նախորդ տարվա բյուջեով, կատարվել են»,-ասել է ֆինանսների նախարարը:

ՀՀ բնապահպանության նախարարության դեպքում հաշվետու տարում ճշտված ցուցանիշը կազմել է 5 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 79 տոկոս կամ 3,9 մլրդ դրամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 2018 թվականի ընթացքում ճշտված ծրագրով նախատեսվել է հատկացնել է 6 մլրդ 484 մլն դրամ: Կատարողականը կազմել է շուրջ 88 տոկոս կամ 5,7 մլրդ դրամ:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների՝ մարզպետարանների դեպքում հաշվետու տարում հատկացումների մեծ մասը վերաբերել է կրթությանը, հատկացումներ են եղել նաև մշակույթի, սոցիալական ոլորտներին, պահպանման ծախսերի մասով և այլն:

Արագածոտնի մարզպետարանի փաստացի ցուցանիշը կազմել է 5,6 մլրդ դրամ, կամ ճշտված ծրագրի 97,4 տոկոսը:

Արարատի մարզպետարանի դեպքում հաշվետու տարում փաստացի ցուցանիշը կազմել է 7,97  մլրդ դրամ, կատարողականը կազմել է ճշտված ծրագրի 99,2 տոկոսը:

Արմավիրի մարզի դեպքում օգտագործումը կազմել է 8,3 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 99,6 տոկոսը:

Հաշվետու տարում Գեղարքունիքի մարզպետարանի փաստացի ցուցանիշը կազմել է 8,6 մլրդ դրամ, կատարողականը՝ շուրջ 98,6 տոկոս:

Լոռու մարզպետարանի համար օգտագործումը կազմել է 8,7 մլրդ դրամ կամ 99,7 տոկոս:

Կոտայքի մարզպետարանի համար 2018 թվականի բյուջեով նախատեսվել է 7,4 մլրդ դրամ, կատարվել է 89 տոկոսը կամ 6,6 մլրդ դրամ:

Շիրակի մարզպետարանի հաշվետու տարվա օգտագործումը կազմել է 8,8 մլրդ դրամ, կատարողականը՝ շուրջ 100 տոկոս:

Սյունիքի մարզպետարանի օգտագործումը կազմել է 5 մլրդ 787 մլն դրամ կամ ճշտված ծրագրի 99 տոկոսը:

Վայոց ձորի համար փաստացի ցուցանիշը եղել է 2,6 մլրդ դրամ կամ կատարողականը կազմել է 98,7 տոկոս:

Տավուշի մարզպետարանին ճշտված ծրագրով նախատեսվել է հատկացնել  5,5 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 95 տոկոս կամ 5,2 մլրդ դրամ :

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ևս Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է համապատասխան ոլորտների ցուցանիշները:

Կրթության և գիտության նախարարության կողմից հաշվետու տարում իրականացվել է 73 ծրագիր: Ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 39,3 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 96,9 տոկոս կամ 38 մլրդ դրամ:

Մշակույթի նախարարության համար 2018 թվականի օգտագործումը կազմել է 12,3 մլրդ դրամ կամ 97,7 տոկոս:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դեպքում հաշվետու տարում իրականացվել է 40 ծրագիր: Արձանագրվել է 97,1 տոկոս կատարողական կամ փաստացի ցուցանիշը կազմել է 5,7 մլրդ դրամ:

2018 թվականին սփյուռքի նախարարության համար  նախատեսված է եղել 17 ծրագիր, ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 1,1 մլրդ դրամ, փաստացին՝ 83,11 տոկոս:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համար ճշտված ծրագրով նախատեսվել է 6 մլրդ 375 մլն դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 99,9 տոկոս:

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի համար 2018 թվականի բյուջեով նախատեսված միջոցներն օգտագործվել են 96,5 տոկոսով կամ կատարողականը կազմել է 263 մլն դրամ, որն էլ վերաբերում է հիմնականում պահպանման ծախսերին:

Գիտության ոլորտի համար նախատեսվել է շուրջ 14,3 մլրդ դրամ ծրագրային ցուցանիշ, որի կատարողականը կազմել է 97,7 տոկոս:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)