Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները
06.06.2019
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները

Հունիսի 6-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների, արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել է  «2018 թ. պետական բյուջեի կատարման մասին»  հաշվետվության  քննարկումը: Ներկայացնելով ցուցանիշները՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է,  որ թե՛ վարկային, թե՛ դրամաշնորհային ծրագրերը բաժանվում են 2 խմբի. առաջինը՝ որևէ ծրագրի հետ չկապակցված հատկացումներն են, իսկ երկրորդը՝ նպատակային ծրագրերի համար նախատեսված և օգտագործվող միջոցներն են:  Նախարարի խոսքով՝ այս պահին չկան եվրոպական ծագումով բյուջետային աջակցության վարկեր:

«2019-2021թթ. ՄԺԾԾ-ն ենթադրում է, որ 2020 թվականը կլինի վերջին տարին, երբ անհրաժեշտություն կառաջանա բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորել ազատ, որևէ ծրագրով չկապակցված վարկով: Նպատակն այն է, որ մենք ունենանք շուկայական պայմաններով ներգրավված վարկեր, որոնք կօգտագործենք մեր կարիքները բավարարելու և տնտեսության հետագա աճը ապահովելու նպատակով»,- ասել է ֆինանսների նախարարը:

Նախարար Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ պետական բյուջեի եկամուտների 95 տոկոսը գոյանում է հարկային եկամուտներից, 4 տոկոսը՝ այլ եկամուտներից, և մոտ 1 տոկոսը գոյանում է դրամաշնորհների հաշվին: «Սա զարգացող ուղղություն է և որոշ ժամանակ հետո մենք ինքներս ենք դառնալու դոնոր երկիր»,- ընդգծել է նա:

2018 թվականի համար պաշտոնական դրամաշնորհների փաստացի  ցուցանիշը կազմել է 11,2 մլրդ դրամ, որի շուրջ 4.6 միլիարդը կամ 41 տոկոսը՝ Եվրամիության շրջանակներում։ Ծախսային մասում եղել է եվրոպական ծագում ունեցող վարկերից 11, 7 մլրդ դրամի օգտագործում, որը ծախսերի ընդհանուր մակարդակի մեջ ունեցել է 0,8 տոկոս տեսակարար կշիռ:

Նպատակային դրամաշնորհային ծրագրերը եղել են 18-ը, իսկ ոչ նպատակային՝ 1-ը՝ Եվրոպական համագործակցության քաղաքականության դրամաշնորհը:

2018 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից նախատեսված միջոցառումների իրականացման համար հատկացվել է 17 մլրդ 35 մլն դրամ, փաստացի օգտագործումը կազմել է 16.64 մլրդ դրամ կամ 98 տոկոսը: Բյուջետային դասակարգման արտաքին հարաբերությունների բաժնում ծախսերն իրականացվել են 15 մլրդ 963 մլն դրամի չափով, հիմնական մասը՝ 10.1 մլրդ դրամը, օգտագործվել է դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման նպատակով:  

«Նախորդ տարին առանձնահատուկ էր՝ պայմանավորված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովով, որի շրջանակներում օգտագործվել է 1 մլրդ 340 մլն դրամ կամ ծրագրային ցուցանիշի 94 տոկոսը», -ընդգծել է ֆինանսների նախարարը:

2018 թվականին ճշտված ծրագրով  բյուջետային անդամակցության նպատակով ԱԳՆ-ի համար նախատեսվել է 2 մլրդ 707 մլն դրամ, և օգտագործվել շուրջ 2 մլրդ 340 մլն դրամ կամ 94 տոկոսը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար 2018 թվականի բյուջեով նախատեսվել է 440 մլն դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 411,8 մլն: Իրականացվել է 10 ծրագիր:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)