Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
B+ կայուն վարկանիշը Fitch-ը դարձրել է B+ դրական
19.12.2017
Միջազգային հեղինակավոր Fitch Rating-ը վերանայել է Հայաստանի B+ կայուն վարկանիշը և այն դարձրել է B+ դրական:

Նախորդ կանխատեսումը Fitch-ն արել էր այս ամառ: Fitch-ի մասնագետները նկատում են, որ Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը զգալի բարելավել է բիզնես – միջավայրը: 

Հայաստանի տնտեսության դրական կանխատեսումը Fitch-ի մասնագետները հիմնավորում են երկրի հարկաբյուջետային ուժեղ կոնսոլիդացիայով, ծախսերի կրճատմամբ և եկամուտների աճով: Պետբյուջեի դեֆիցիտը, ըստ Fitch-ի, այս տարի կկազմի ՀՆԱ-ի 3,3 տոկոսը, այնինչ 2016-ին 5,5 էր: Fitch-ը ակնկալում է, որ եկող տարի ընդհանուր պետական դեֆիցիտը կհասնի ՀՆԱ-ի 3 տոկոսին, իսկ 2019-ին` 2,7: Պետական պարտքի մասով` Fitch-ը կանխատեսում է, որ այս տարի այն կբարձրանա մինչև ՀՆԱ-ի 57,5 տոկոսի, 2018-ին կհասնի 58,1 տոկոսի և աստիճանաբար կնվազի: 

Fitch-ը դրական միտում է նկատում նաև դրամավարկային քաղաքականության ոլորտում: Կայուն բարելավվում է է նաև արտաքին հաշվեկշիռը: Ամենակարևորը: Fitch-ն ակնկալում է, ,որ 2018-ի ապրիլին, երբ ուժի մեջ մտնեն սահմանադրության բարեփոխումները, վարչապետը դառնա պետության ղեկավար, նախագահին էլ ընտրի խորհրդարանը, Հայաստանի տնտեսական քաղաքականության ընդհանուր ուղղությունը չի տուժի: Ֆինանսների նախարարան էլ համոզված է, որ կառավարության տնտեսական քաղաքականության շնորհիվ Հայաստանի վարկանիշը 2018-ին կբարելավվի ու կհասնի BB- մակարդակի: Սա նոր ու կարևոր ազդակ կլինի ներդրողների համար: