ԹԵԺ ԳԻԾ
24.09.2019
ԲԿԳ-Հայաստան նախաձեռնության քարտուղարության հայտարարության վերաբերյալ
Հարգելի գործընկերներ,
 
Բաց կառավարման գորընկերություն-Հայաստան նախաձեռնության քարտուղարությունը հայտարարում է Քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների հայտերի ներկայացում՝ 2018-2020 թթ. գործողությունների ծրագրի հետևյալ հանձնառությունները իրականացնելու և աշխատանքային խմբում ընդգրկվելու համար՝
 
Հանձնառություն 2. ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում
 
Հանձնառություն 4. Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում
 
Հանձնառություն 6. Հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում
 
Հանձնառություն 7. Open & Social. ինտեգրված սոցիալական ծառայությունների մատչելիություն և իրազեկվածության բարձրացում
 
Հանձնառություն 8. Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ
 
Հանձնառություն 9. Բաց առողջապահություն. Պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում
 
Հանձնառություն 10. Հանրագրեր ներկայացնելու էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծում
 
Հանձնառություն 11. Հանրային ծառայությունների հետադարձ կապ ապահովում
 
Համապատասխանող կազմակերպությունները կընդգրկվեն ԲԿԳ աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում: Խնդրում ենք ուսումնասիրել գործողությունների ծրագիրը (https://bit.ly/2Nj9EMF) և լրացնել ներկայացված հարցաթերթը:
Հարցաթերթը լրացնելուց հետո, կարող եք այն մինչև ս․թ․ հոկտեմբերի 7-ը ներկայացնել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ ogp@gov.am  և lilia.afrikyan@gov.am