ԹԵԺ ԳԻԾ
02.10.2019
Բյուջե 2020. յոթ մլրդ դրամ՝ ժողովրդագրական խնդիրների լուծման համար (տեսանյութ)
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
 
2020 թվականի բյուջեի նախագիծը կառավարությունն այսօր խորհրդարան է ներկայացրել: 2019-ի համեմատ եկամուտների ամսով՝ 201 մլրդ դրամով ավելի են, ծախսերը՝ 232 մլրդ դրամով են ավելի, դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու է 2.6 տոկոս:
 
«Ռադիոլուրի հյուրասրահ»-ում ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացների կառավարման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը նշել է, որ բյուջեի ծախսերի մոտ 40 տոկոսը հատկացվելու է սոցիալական ոլորտին։
 
Նա խոսել է հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի ուղենիշերի ու առաջնահերթությունների, ինչպես նաև գլխավոր ֆինանսական փաստաթղթի մշակման տրամաբանության մասին:
 
Ժողովրդագրական խնդիրների լուծման համար հաջորդ տարի տրամադրվելու է ավելի քան 7 մլրդ դրամ։ Առաջին և երկրորդ երեխայի միանվագ նպաստը կբարձրանա, այն 50 հազար դրամի փոխարեն հաջորդ տարվա հուլիսից կկազմի 300 հազար դրամ: Առաջին անգամ երեխայի խնամքի նպաստ կստանան նաև գյուղաբնակ մայրերը:
 
 
Նյութի աղբյուրը՝ hy.armradio.am