Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Բյուջեի կատարողականի քննարկում ԱԺ մշտական հանձնաժողովներում
01.06.2018
Բյուջեի կատարողականի քննարկում ԱԺ մշտական հանձնաժողովներում

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է իշխանության պետական եւ դատական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին  հատկացված հիմնական միջոցները՝ նշելով, որ «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքը սահմանում է նաև դրույթներ, որոնք հնարավորություն են տալիս հաշվետու տարվա ընթացքում փոփոխություններ կատարել բյուջեում և հաստատել ճշտված ծրագրային ցուցանիշներ:

2017 թվականին Ազգային ժողովի համար ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 4 մլրդ 452 մլն դրամ, փաստացի կատարողականը՝ 99 տոկոս: ԱԺ կողմից իրականացվել է 4 ծրագիր, շուրջ 75 մլն միջոցներ են օգտագործվել նաև պահուստային ֆոնդից:

ՀՀ Նախագահի աշխատակազմի համար ճշտված ցուցանիշը կազմել 4,63 մլրդ դրամ, փաստացի կատարողականը՝ 4 մլրդ կամ 86 տոկոս: «Նախագահի աշխատակազմում նման կատարողականը պայմանավորված է կատարված փոփոխություններով, որոնք կապված են սահմանադրական փոփոխություններին համարժեք արձագանքելու հետ», - ասել է նախարարը:

Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարությանը հատկացված ճշտված ծրագրային ցուցանիշը, որը կազմել է 18,8 մլրդ դրամ, փաստացին՝ 17,5 մլրդ դրամ կամ 93 տոկոս: Կառավարության աշխատակազմը, ըստ նախարարի, հաշվետու տարում պատասխանատու է եղել 34 ծրագրի իրականացման համար, ներառվել են արտաքին աջակցության միջոցներ, որոնք ֆինանսավորել են նպատակային ծրագրեր, միջոցներ են օգտագործվել նաև պահուստային ֆոնդից:

Հաշվետու տարում Սահմանադրական դատարանի համար նախատեսվել են պահպանման ծախսեր, որոնք ճշտված ծրագրով կազմել են 596,8 մլն դրամ, կատարողականը կազմել է 98,2 տոկոս:

Արադարադատության նախարարությունը 2017 թվականի ընթացքում պատասխանատու է եղել 23 բյուջետային ծրագրերի համար, ինչպես նաև օգտագործվել են միջոցներ պահուստային ֆոնդից: Բյուջեով նախատեսվել է 4,5 մլրդ դրամ ճշտված ծրագրային ցուցանիշ, որի օգտագործումը նախարարության դեպքում կազմել է փաստացի 97,74 տոկոս:

«Դատախազության դեպքում հաշվետու տարում նախատեսվել է 4,3 մլրդ դրամ ճշտված ծրագրային ցուցանիշ, որի կատարողականը կազմել է 99,7 տոկոս: Իրականացվել է 8 բյուջետային ծրագիր, պահուստային ֆոնդից հատկացվել է 150 մլն դրամ»,- նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:  

Հատուկ քննչական ծառայության դեպքում բյուջեով նախատեսվել է օգտագործել 645 մլն դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 640 մլն դրամ կամ 99,2 տոկոս:

«2017 թվականի համար վերահսկիչ պալատի ներկայումս արդեն հաշվեքննիչ պալատի բյուջեով ճշտված ցուցանիշը կազմել է 983 մլն դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 98,8 տոկոս: Իրականացվել է 4 բյուջետային ծրագիր, օգտագործվել են նաև միջոցներ », - ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ դատական դեպարտամենտի բյուջեով նախատեսվել է ճշտված 8,9 մլրդ դրամ գումար, փաստացին կազմել է 98,2 տոկոս, իրականացվել է 4 ծրագիր, օգտագործվել են նաև 50 մլն դրամ պահուստային միջոցներ:

Քաղաքացիական ծառայության խորհրդի բյուջեն հաշվետու տարում կազմել է շուրջ 747 մլն դրամ, փաստացի օգտագործումը՝ 92,7 տոկոս, պահուստային ֆոնդից օգտագործվել է 243 մլն դրամ՝ կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրության համար, ինչը նախատեսված է եղել պետական բյուջեով:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեպքում հաշվետու տարում ճշտված ցուցանիշը կազմել է 4,1 մլրդ դրամ, փաստացի կատարողականը՝ 96,51 տոկոս: Իրականացվել է 9 ծրագիր, պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ 324 մլն դրամ:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար նախատեսված շուրջ 385,8 մլն դրամի դեպքում կատարողականը կազմել է 93,57 տոկոս: Իրականացվել է 7 բյուջետային ծրագիր, իրականացվել է նաև արտաբյուջետային միջոցների հաշվի օգտագործում, պաշտպանի գրասենյակին միջոցներ են հատկացվել նաև պահուստային ֆոնդից», -ասել է Ատոմ Ջանջուղազյանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)