Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Բյուջեի կատարողականի քննարկում ԱԺ մշտական հանձնաժողովներում
07.06.2019
Բյուջեի կատարողականի քննարկում ԱԺ մշտական հանձնաժողովներում

Հունիսի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով  2018 թ. բյուջեի կատարողականը, ընդգծել  է, որ 2018 թվականի առանձնահատկություններից է այն, որ հունվարի 1-ից կատարված փոփոխություններով հարկային եկամուտները հիմնավորվել են հարկային հաշվետվություններով:

Առանց հարկային միասնական հաշվի մնացորդի պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 1 տրլն 258 մլրդ դրամ, ընդհանուր եկամուտները՝ 1 տրլն 341,7 մլրդ: Հարկային եկամուտների և պետական տուրքերի ճշտված ծրագիրը կատարվել է 99.7 տոկոսով:

«Նախորդ տարվա համեմատ մոտ 165 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր են հավաքագրվել: Այս ցուցանիշի մեջ հաշվի է առնվել նախորդ տարվա հունվարի 1-ից պետություն-հարկ վճարողներ հարաբերությունների փոփոխությունը, ըստ որի՝ պետությունը ստանձնել  է որոշակի պարտավորություններ: Այդ մասով կատարվել են մոտ 55 մլրդ դրամի չափով գործարքներ: Այլ հավասար պայմաններում պետական բյուջեի հարկային եկամուտները կարող էին ավելին լինել»,-ասել է նախարարը:

Նախարարի խոսքով՝ հարկային եկամուտների և պետական տուրքերի մեջ մեծ կշիռ է ունեցել ավելացված արժեքի հարկը, որը կազմել է 438 մլրդ դրամ կամ ընդհանուր եկամուտների 32.7 տոկոսը, եկամտային հարկը կազմել է 356.6 մլրդ դրամ կամ ընդհանուր եկամուտների 26.6 տոկոսը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համար 2018 թվականին ճշտված ծրագրով նախատեսվել է 14,4 մլրդ դրամ, փաստացին կազմել է 8,4 մլրդ կամ 58.4 տոկոսը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համար նախատեսվել է 3,25 մլրդ դրամ, օգտագործվել է 2,9 մլրդ դրամ:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ծրագրային ցուցանիշները պայմանավորված են արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերով: Ճշտված ծրագիրը կազմել է 23 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 16,5 մլրդ դրամ փաստացի ցուցանիշ կամ ծրագրի 71 տոկոսը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բյուջեով նախատեսվել է 56,3 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 48.3 մլրդ դրամ կամ 85.7 տոկոսը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են ծրագրային ցուցանիշի 95 տոկոսը կամ 777,8 մլն դրամ: ՏՄՊՊՀ-ի համար 2018 թվականի ճշտվածծրագրով նախատեսվել է 328,8 մլն դրամ պահպանման ծախս,  օգտագործվել է 98,5 տոկոսը:

Կադաստրի պետական կոմիտեի բյուջեի փաստացի ցուցանիշը կազմել է 4,1 մլրդ դրամ կամ 89,63 տոկոս:

Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացրել է 29 ծրագիր, օգտագործվել է 21,9 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 63 տոկոսը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բյուջեի օգտագործումը կազմել է 78 տոկոս կամ 966 մլն դրամ:

Պետական գույքի կառավարման վարչության համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 93 տոկոսով, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության համար օգտագործումը կազմել է 97 տոկոս կամ 237 մլն դրամ: Քաղաքաշինության կոմիտեի ծախսերը կազմել են 7,9 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրով 66 տոկոս: ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեն օգտագործել է 385,6 մլն դրամ կամ ճշտված ծրագրի 96 տոկոսը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)