Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Դասընթացներ՝ գնումների գործընթացը համակարգողների համար
21.05.2019
Դասընթացներ՝ գնումների գործընթացը համակարգողների համար

Մայիսի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են գնումների ոլորտի ենթաօրենսդրական կարգավորումների վերաբերյալ դասընթացները, որոնց նպատակն է գնումների համակարգողներին ներկայացնել ոլորտում տեղի ունեցած հիմնական բարեփոխումները: Դասընթացի առաջին օրը ենթաօրենսդրական փոփոխությունները ներկայացվել են գերատեսչությունների գնումների գործընթացը համակարգողներին:

ՀՀ ՖՆ գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի խոսքով՝ ոլորտում ախտորոշված խնդիրների հիման վրա կատարվել է փոփոխություն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշման մեջ, որն էլ նախորդ 7 ամիսների ընթացքում հանրային քննարկման է դրվել e-draft.am կայքում, ինչպես նաև քննարկվել է պատվիրատուների, մատակարարների և այլ շահագրգիռ կողմերի հետ:  

«Որոշումն արդեն ընդունվել է կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի օրենքով սահմանված ժամկետում: Բարեփոխումների հաջորդ փուլը կլինի գնումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը: Ֆինանսների նախարարությունը բաց է համագործակցության համար և կոչ է անում շահագրգիռ կողմերին ներկայացնել իրենց առաջարկները»,- ասել է Շահնազարյանը:

Նա նշել է, որ ենթաօրենսդրական կարգավորումների վերանայումը նախատեսում է հրավերով սահմանված մինչև 25 տոկոս կանխավճարի տրամադրման հնարավորություն, խտրական պայմանների բացառում, ոլորտում մրցակցության և գրավչության աստիճանի բարձրացում և այլն:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող նման դասընթացները նպատակ ունեն բարձրացնել գնումների համակարգողների մասնագիտական կարողությունները և կունենան պարբերական բնույթ:

Գերատեսչությունների գնումների գործընթացը համակարգողների հետ քննարկվել են նաև ընթացիկ հարցեր:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)