ԹԵԺ ԳԻԾ
Դավթյան Տիգրան

21.04.2008թ.-17.12.2010թ. 

Դավթյան Տիգրան Մավրի 

Ծնվել է 1961թ. հունիսի 4-ին, Երևանում: 1978թ. ավարտել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցը: 1978-1981թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետում: 1981թ.-ից ուսումը շարունակել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի տնտեսագիտական ֆակտուլտետում: 1984թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ: Վերադառնալով Երևան` 1984-1987թթ. աշխատել է Երևանի հաստոցաշինական միավորումում` որպես ինժեներ-տնտեսագետ: 1987-1991թթ. աշխատել է ՀԽՍՀ պետական պլանային կոմիտեում` որպես առաջատար մասնագետ, ապա գլխավոր մասնագետ: 1991-1997թթ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, վարչության պետ: 1997թ.-ից աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում` վարչության պետի տեղակալ, վարչության պետ: 2000թ. հուլիսին նշանակվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ: 2001-2007թթ. աշխատել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ: 2007-2008թթ. նշանակվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն: 2008-2010թթ. նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար: 2010-2013թթ. նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար: 2013թ.-ի մայիսից հանդիսանում է ԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ: ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով: Նրան շնորհվել են մի շարք միջազգային ֆինանսատնտեսական կառույցների, այդ թվում նաև` Համաշխարհային բանկի սերտիֆիկատներ: Ամուսնացած է, ունի երկու զավակ: