ԹԵԺ ԳԻԾ
Ձեռք բերեք փորձ
11.07.2017
Ձեռք բերեք փորձ

Աշխատանքային պրակտիկայի (Internship) կազմակերպման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդունում է դիմումներ հայաստանյան և օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներից, նորավարտ մասնագետներից: Ընտրված անձանց համար կկազմվեն անհատական ծրագրեր: Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է (որոշ դեպքերում, ելնելով թեմաների բնույթից, ծրագիրը կարող է կազմակերպվել անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Լավագույն ուսանողներին և երիտասարդ մասնագետներին, ծրագրի ավարտին, գիտելիքների ստուգման արդյունքում կարող է առաջարկվել աշխատանք: Դիմումները կարող եք ուղարկել kamo.petrosyan@minfin.am էլեկտրոնային հասցեին: