ԹԵԺ ԳԻԾ
Երեմյան Վահան

17.08.1930թ.-25.11.1931թ.

Երեմյան Վահան Ադամի (1895-1938)

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1919թ. Հյուսիս-կովկասյան հանրապետության ազգությունների գործերի ժողկոմ, ապա ներքին գործերի ժողկոմ։ 1921թ. Երևանում եղել է «Կոմունիստ» թերթի խմբագիր։ 1921-1925թթ. տարբեր պաշտոններ է վարել Հարավային Ռուսաստանում և Հյուսիսային Կովկասում։ 1925-1928թթ. ՌՍՖԽՀ պետառի ներկայացուցիչ Կոստանդնուպոլիսում։ 1928-1929թթ. «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր։ 1929-1930թթ. հանրապետության կոլտնտեսային կենտրոնի նախագահ և գյուղկոոպերատիվ միության նախագահ։ 1930թ. օգոստոսից մինչև 1931թ. նոյեմբեր ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար, ապա մինչև 1936թ. մայիս ամիսը Անդրֆեդերացիայի ֆինանսների ժողկոմ։ 1938թ. գնդակահարվել է։