ԹԵԺ ԳԻԾ
14.12.2017
Երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռքբերելու հարցում շարունակվում է պետական աջակցությունը

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանըկառավարության պահուստային ֆոնդից կհատկացնի 40 մլն դրամ: Այդ մասին որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը:

«Ծրագրում կատարված մի շարք փոփոխությունների (բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքը, ավելացվել է վարկի առավելագույն չափը) արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև շահառուների քանակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Թամազյանը՝ ավելացնելով, որ միջոցների հատկացումը պայմանավորված է վերը նշվածով:

Աղբյուրը՝ armenpress.am