ԹԵԺ ԳԻԾ
Եվրասիական զարգացման բանկ (EDB)
19.04.2016
Եվրասիական զարգացման բանկ (EDB)

Եվրասիական զարգացման բանկը (այսուհետ՝ Բանկ) հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից 2006 թվականի հունվարի 12-ին ստորագրված պայմանագրի հիման վրա: 2009 թվականին Բանկին են միացել Հայաստանը և Տաջիկստանը: 2010 թվականին միացել են նաև Բելառուսի Հանրապետությունը, իսկ 2011 թվականին` Ղրղզական Հանրապետությունը: Յուրաքանչյուր մասնակից պետություն Բանկի խորհրդում նշանակում է իր իրավասու ներկայացուցչին և նրա տեղակալին: Բանկի վարչության նախագահն է Դ.Վ. Պանկինը: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար, որից վճարված կապիտալը կազմում է 1.5 մլրդ ԱՄՆ դոլար, ցպահանջ կապիտալը՝ 5.5 մլրդ ԱՄՆ դոլար:

Բանկի կանոնադրական կապիտալ (հազ. ԱՄՆ դոլար)

Մասնակից պետություն

Կանոնադրական կապիտալ

Ցպահանջ կապիտալ

Վճարված կապիտալ

Ռուսաստան

4 617 993

(3 617 993)

1 000 000

Ղազախստան

2 309 271

(1 809 271)

500 000

Բելառուս

69 295

(54 295)

15 000

Տաջիկստան

2145

(1645)

500

Հայաստան

648

(548)

100

Ղրղզստան

648

(548)

100

Ընդամենը

7 000 000

5 484 300

1 515 700

Եվրասիական տարածաշրջանում Բանկն իրականացնում է պետական կամ մասնավոր ձեռնարկությունների խոշոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորում՝ երկարաժամկետ վարկավորման ձևով, կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն, երաշխիքների թողարկում, մասնավոր ներդրումային հիմնադրամների ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում, ինչպես նաև փոխառություններ առևտրային բանկերին ձեռնարկությունների հետագա վարկավորման համար:Կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր բաժնեմասի արժեքն է 1000 ԱՄՆ դոլար: Յուրաքանչյուր վճարված արժեթուղթը հավասար է մեկ ձայնի, այսինքն՝ ՀՀ-ն ունի 100 ձայն:

Վարկավորման առաջնային ուղղություններն են՝

  • Ենթակառուցվածքի զարգացման ծրագրեր (տրանսպորտային, էներգետիկ, հեռահաղորդակցման և մունիցիպալ)
  • Բարձր հավելյալ արժեքով արտադրությունների զարգացում
  • Տնտեսության էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր

Բանկի ներդրումային գործունեության խնդիրներն են՝

  • Եվրասիական տարածքում միջպետական համագործակցության և տարածաշրջանային ինտեգրացիոն նախաձեռնությունների զարգացման ծրագրերի շրջանակներում տեխնիկական աջակացության տրամադրում,
  • Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների աջակցության ֆինանսական և ներդրումային մեխանիզմների ձևավորում, այդ թվում ներդրումային գործունեության (օրինակ՝ ինտեգրման աջակցություն համատեղ և անդրսահմանային նախագծերի ֆինանսավորման միջոցով) և ֆինանսական շուկաների զարգացում,
  • Բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում, շրջակա միջավայրի պահպանություն և էկոլոգիական միջավայրի բարելավում:

Բանկը հանդիսանում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների Կառավարիչը:

2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 2,081 մլրդ ԱՄՆ դոլար:

Բանկի ընթացիկ ներդրումային պորտֆելի երկրային կառուցվածքը հետևյալն է՝

Ղազախստան – 41.2%

Ռուսաստան – 33.7%

Բալառուս – 21.5%

Հայաստան – 0.9%

Ղրղզստան – 0.5%

Տաջիկստան 0.4%

Այլ երկրներ – 1.8%