Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարի եզրափակիչ ելույթը` 2019 թվականի բյուջեի նախագծի շուրջ
14.11.2018

«Բյուջեն որակվել է որպես իներցիոն. մի դեպքում դրա մեջ նկատվում է բացասական երանգ, մի ուրիշ դեպքում՝ դրական: Բայց իներցիոնը մի երևույթ է, որն ունի իր բացատրությունը: Եվ այս դեպքում բացատրությունը ես փորձել եմ տարբեր առիթներով ներկայացնել: Եվս մի անգամ կցանականամ անդրադառնալ դրան: Անկախ նրանից հեղափոխական, թե էլոլյուցիոն ճանապարհով` զարգացում է տեղի ունենում, մենք չենք կարող որևէ պայմաններում կանգնեցնել կյանքը այն տրամաբանությամբ, որ մենք նոր ծրագրեր ունենք, և դրանց համար մեզ որոշակի ժամանակահատված է պետք: Հետևաբար պետք է համբերենք այնքան, մինչև այս նոր ծրագրերի արդյունքը տեսնենք: Սա է այն մատչելի տրամաբանությունը, թե ինչու է այս բյուջեն որակվում որպես իներցիոն և շարունակական»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը: