Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Բրիտանական դպրոցի սաներին
30.11.2018
Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Բրիտանական դպրոցի սաներին

ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաներին։ Ճանաչողական այցի մասին աշակերտների հետ պայմանավորվել էր ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, Բրիտանական միջազգային դպրոցում անցկացրած բաց դասի ժամանակ։ Պայմանավորվածությունն ուժի մեջ էր, և հերթը դպրոցի սաներինն էր՝ ծանոթանալու հանրապետության կարևոր գերատեսչություններից մեկի աշխատանքին։

Նախարարության մասնագետները, ներկայացնելով կառույցի գործունեությունը, անդրադարձել են հարկաբյուջետային քաղաքականության մշակմանը, կանխատեսվող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, պետական բյուջեի մշակման գործընթացին և պետական պարտքի քաղաքականությանը: Բրիտանական միջազգային դպրոցի սաները հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալ նախարարության գործունեության առանձնահատկություններին, համակարգված աշխատանքին այլ գերատեսչական մարմինների հետ։ Հանդիպման վերջում նրանք շնորհակալություն են հայտնել արդյունավետ քննարկման համար և պայմանավորվել հետագայում ևս նմանատիպ հանդիպումներ ունենալ։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)