Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Բրիտանական դպրոցի սաներին
03.12.2018

ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաներին։ Ճանաչողական այցի մասին աշակերտների հետ պայմանավորվել էր ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, Բրիտանական միջազգային դպրոցում անցկացրած բաց դասի ժամանակ։ Պայմանավորվածությունն ուժի մեջ էր, և հերթը դպրոցի սաներինն էր՝ ծանոթանալու հանրապետության կարևոր գերատեսչություններից մեկի աշխատանքին։