Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների օրենսդրության վերանայման գործընթաց
02.04.2019
Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների օրենսդրության վերանայման գործընթաց

Ապրիլի 2-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է պետական գնումների համակարգում կատարվող փոփոխությունները:

Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գնումների օրենսդրության վերանայման գործընթաց և ակնկալում է բիզնեսի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը կատարվելիք փոփոխություններին: «Մեր նպատակն է «արժեք՝ փողի դիմաց և կոռուպցիայից զերծ, արդյունավետ գնումներ» սկզբունքների կիրառումը պետական գնումների համակարգում»,- ասել է Շահնազարյանը:

Գնումների ոլորտի նախատեսվող փոփոխությունների մասով ֆինանսների նախարարությունը բաց է համագործակցության համար և կոչ է անում շահագրգիռ կողմերին ներկայացնել իրենց առաջարկները օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու նպատակով: Ախտորոշված խնդիրների հիման վրա գնումների ոլորտի ենթաօրենսդրական կարգավորումները դրվել է նաև հանրային քննարկման e-draft.am կայքում:

Առաջարկվող ենթաօրենսդրական կարգավորումներով նախատեսվում է ժամկետանց հարկային պարտավորություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ընձեռել գործընթացից դուրս չմնալու  հնարավորություն` վճարելով պարտքերը: Առաջակվում է նաև վերացնել վարկային պարտավորություններ ունեցող կազմակերպությունների մասնակցության սահմանափակումը, չծանրաբեռնել տնտեսավարող սուբյեկտներին ձևական պահանջներով: Փոփոխություն է կատարվել նաև մասնակցության շեմի առումով. նախկինում մինչև 5 մլն դրամ գնումների դեպքում տնտեսավարողին հնարավորություն էր տրվում առանց որևէ չափանիշների մասնակցել պետական գնումներին: Այժմ նախատեսվում է այդ շեմը բարձրացնել մինչև 10 մլն:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից  համացանցային պորտալում գնումների մասին տեղեկատվության ռուսերեն լեզվով պարտադիր հրապարակմանը՝ վարչության պետը նշել է, որ փոփոխությունը վերաբերվում է 2019 թվականի մարտի 25-ին սկսվող գնման ընթացակարգերին: Այն իրենից բարդություն չի ներկայացնում պատվիրատուների համար, քանի որ մրցույթի հրավերի մի մասը ստատիկ տեղեկատվություն է, և պահանջվում է միայն մի քանի փոփոխական տվյալներ: Ռուսերեն թարգմանվում է միայն տեխնիկական բնութագիրը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)