ԹԵԺ ԳԻԾ
07.12.2017
Ֆինանսների նախարարությունը տպագրել է տեխզննման կտրոնների լրացուցիչ խմբաքանակ
Տեխզննման կտրոններ վաճառում են ոչ բոլոր բանկերը: Մեկ կտրոնի միջին գինը 9500 դրամ է:

Վարորդները չեն շտապում. 2018 թվականի տեխզննման կտրոնները պատրաստվում են ձեռքբերել դեկտեմբերի վերջին: Կտրոնները տպագրողը Ֆինանսների նախարարությունն է: Այս տարի կառույցն արդեն բանկերին է բաժանել է 500 հազար հատ տեխզննման կտրոն, ինչն անցած տարվա համեմատ 100 հազարով ավելի է: Բայց սա էլ քիչ է: Բանկերի որոշ մասնաճյուղերում տեխզննման կտրոններն արդեն սպառվել են: Ամեն օր պահանջվում է մոտ 100 տեխզննման կտրոն: Ֆինանսների նախարարությունը խոստացել է տպագրել լրացուցիչ կտրոններ: 

Տեխզննման կտրոններ, իհարկե, վաճառում են ոչ բոլոր բանկերը: Ցանկում ընդգրկված դրամատներում մեկ կտրոնի միջին գինը 9500 դրամ է:

Աղբյուրը՝ armeniatv.am