ԹԵԺ ԳԻԾ
ՖՆ աշխատակիցները մասնակցել են «Ռուսաստանյան հարկային շաբաթ» միջազգային համաժողովին
05.04.2019
ՖՆ աշխատակիցները մասնակցել են «Ռուսաստանյան հարկային շաբաթ» միջազգային համաժողովին

Ապրիլի 1-ից 5-ը ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև երկկողմ համագործակցության շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթո­դաբա­նության վարչության աշխատակիցները մասնակցել են «Ռուսաստանյան հարկային շաբաթ» (Российская Налоговая Неделя) միջազգային համաժողովին:

Համաժողովի ընթացքում կազմակերպվել են միջազգային հարկային հարա­բերությունների արդի խնդիրների վերաբերյալ պանելային քննարկումներ, բաց դասախոսություններ, վարպետաց դասեր և կլոր-սեղան քննարկումներ:

Ապրիլի 2-ին ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքա­կա­նության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը ելույթ է ունեցել «Միջազգային հարկման ոլորտում պետական քաղաքականություն» թեմայով պանելային քննարկմանը՝ ներկայացնելով Հայաս­տանի Հանրապե­տու­թյունում միջազգային հարկային հարաբերությունների ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունները: