ԹԵԺ ԳԻԾ
Գաբրիելյան Վաչե

17.12.2010թ.-09.04.2013թ.

Գաբրիելյան Վաչե Վազգենի

Ծնվել է 1968թ.-ի նոյեմբերի 24-ին ք. Երևանում: 1985-1990թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում: 1992-1998թթ սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998թ.` փիլիսոփայության դոկտորի կոչում: 1998թ.-ից դասախոսում է ԵՊՀ տնտեսագիտության և Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետներում, ՀՀ-ում և արտասահմանում հրապարակված մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: 1990-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ: 1994-1998թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն: 1998-1999թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական: 1999-2008թթ. աշխատել է որպես ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ: 2008-2010թթ. աշխատել է որպես ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: 2010թ. դեկտեմբերի 17-ից` ՀՀ ֆինանսների նախարար: 2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում: 2013թ. մայիսի 8-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, 2013թ. հուլիսի 15-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: 2014թ. ապրիլ – նոյեմբեր ամիսներին եղել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: 2014 թ. նոյեմբերի 28-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրերով վերանշանակվել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: