ԹԵԺ ԳԻԾ
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)
19.04.2016
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ), որպես դաշնային ձեռնարկություն, աջակցում է Գերմանիայի Կառավարությանը կայուն զարգացմանն ուղղված միջազգային համագործակցության ոլորտում` վերջինիս նպատակների իրագործման գործում: ԳՄՀԸ աշխատանքների մեծ մասի պատվիրատուն Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությանն է: ԳՄՀԸ-ն գործում է նաև Գերմանիայի այլ դաշնային նախարարությունների, այլ երկրների կառավարությունների, միջազգային դոնորների, ինչպես նաև մասնավոր ձեռնարկությունների պատվերով: ԳՄՀԸ-ն արդեն շուրջ երկու տասնամյակ է, ինչ իրականացնում է հայ-գերմանական տեխնիկական համագործակցությունը: Գերմանիայի կառավարության «Կովկասյան նախաձեռնության» շրջանակներում ԳՄՀԸ-ն  իրականացնում է ծրագրեր կայուն տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև համայնքային զարգացման, օրենքի գերակայության և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՀՀ համագործակցության շրջանակներում առաջնահերթ ոլորտը հանդիսանում է կայուն տնտեսական զարգացումը:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության միջոցով իրականացվող տեխնիկական համագործակցության շնորհիվ բավականաչափ արդյունավետ համագործակցության արդյունքում էական առաջընթացներ են գրանցվել տնտեսության տարբեր ոլորտներում հիմնական տարածաշրջանային ծրագրերի միջոցով:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում կարևոր նշանակություն  ունեն պետական ֆինանսների կառավարման ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերը: