ԹԵԺ ԳԻԾ
22.05.2020
Հայտարարություն՝ Ֆինանսների նախարարության ծրագրերի իրականացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 25-33.10-Մ2-4) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության ծրագրերի իրականացման վարչության (այսուհետ՝ Վարչություն) ֆինանսատնտեսական բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

  • իրականացնում է Նախարարության ծախսերի ամփոփ հաշվեկշռի պատրաստումը և ներկայացումը.
  • իրականացնում է hաշվետվությունների կազմման և ներկայացման աշխատանքները.
  • իրականացնում է հաջորդ տարվա համար գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ամփոփ անվանացանկի կազմումը.
  • իրականացնում է Նախարարության ապրանքանյութական արժեքների հաշվառումը, դրանց գույքագրման և դուրսգրման աշխատանքները.
  • իրականացնում է Նախարարության ապրանքանյութական արժեքների ստացման պահպանման և հատկացման, ինչպես նաև արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության գործընթացները.
  • իրականացնում է ֆինանսական հաշվարկներ և վերլուծություններ:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • Տնտեսագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:
  • «Հաշվապահական հաշվառման մասին» , «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ,  «Գանձապետական համակարգի մասին» , «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» , «Գնումների մասին»  , «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» , «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների ՀՀ հարկային օրենսգիրքի,  ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N  737-Ն ,  ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն,  ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու մասին» N 1691-Ն, ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշումների, Էլեկտրոնային վճարումների «Client-Treasury» համակարգի և (կամ) «ՀԾ» համակարգի  կիրառման  իմացու­թյուն, ինչպես նաև գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

 

  • Հայերենի և մեկ օտար լեզվի (ռուսերենի կամ անգլերենի) իմացություն.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ունակություն.
  • համակարգչային հիմնական գործիքների (Word, Excel, PowerPoint) վարժ կիրառման, ինչպես նաև համակարգչային տեխնիկայից օգտվելու ունակություն:

 

Պայմանագիրը կնքվում է մինչև ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի ավարտը։

Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է  212․309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան  1, 153 սենյակ հեռ.` 094-20-44-22, 095-43-03-43:

Դիմումները ընդունվում են 2020 թվականի մայիսի 22-ից 26-ը ներառյալ,  բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 14:30-ից 17։30-ը:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: