Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Գնումների համակարգողների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերաբերյալ
23.02.2018
Գնումների համակարգողների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերաբերյալ

2018 թվականին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նախատեսվում է անցկացնել գնումների համակարգողների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացներ միայն այն անձանց համար, ովքեր գնումների որակավորում են ստացել 2012թ. և 2015թ.: Համաձայն ՀՀ կառավարության 29.06.2017թ. թիվ 759-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի՝ մինչև սույն թվականի մարտի 1-ը դիմում – հայտերն անհրաժեշտ է  ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն (դիմում – հայտերը կարող են ներկայացվել նաև secretariat@minfin.am պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին): Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ պատվիրատուի անվանումը (եթե աշխատում է), գնումների համակարգողի անունը, ազգանունը, պաշտոնը, հեռախոսահամարը, պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն, հանրային ծառայությունների համարանիշը:

Միաժամանակ հայտնում ենք, որ 2012թ. և 2015թ. գնումների համակարգողի որակավորում ստացած անձանց ցուցակը հրապարակված է www.gnumner.am հասցեով գործող ինտերնետային կայքում՝ հետևյալ հղմամբ՝ http://gnumner.am/hy/page/gnumneri_hamakargoghneri_vorakavorum1/:

Այն անձինք, ովքեր չեն մասնակցի հերթական շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացին կամ հաջողությամբ չեն ավարտի այն, կզրկվեն որակավորումից և իրավասու չեն լինի իրականացնել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ գնումների համակարգողներին վերապահված լիազորությունները:

Հարցերի դեպքում զանգահարել (011) 800147 հեռախոսահամարով:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)