ԹԵԺ ԳԻԾ
22.06.2017
Գործունեության իրականացման վայրի փոփոխություն

 Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխությունն իրականացվում է    «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման համար լիցենզավորող մարմին պետք է ներկայացվի հայտ և կից փաստաթղթեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 29.07.2004թ. թիվ 1164-Ն որոշման համաձայն:

Գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին հայտը քննարկվում և բավարարվում է լիցենզավորված անձի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: