ԹԵԺ ԳԻԾ
23.06.2017
Գործունեության իրականացման վայրի փոփոխություն

Խաղատան կազմակերպման լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխությունն իրականացվում է «Լիցենզավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Խաղատան կազմակերպչի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման համար լիցենզավորող մարմին պետք է ներկայացվի հայտ և կից փաստաթղթեր`Հայաստանի Հանրապետության կառավարության 29.07.2004թ. թիվ 1164-Ն որոշման համաձայն, և եթե փոփոխվելու են N 4 ձևում  նշված` շահումով խաղերի մասին ներկայացված տվյալները, ապա ներկայացվելու է նաև շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի:

Գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին հայտը քննարկվում և բավարարվում է լիցենզավորված անձի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:

Կանոնակարգ