Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հանդիպում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ
06.07.2018
Հանդիպում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ

Հուլիսի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկրի բարեփոխումների օրակարգին, հարկային և կենսաթոշակային ոլորտներում իրականացվող փոփոխություններին, ներդրումային միջավայրին, ինչպես նաև հարկաբյուջետային շրջանակին, պետական ֆինանսների կառավարմանն առնչվող հարցերի:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հարկաբյուջետային իրավիճակը բավականին կայուն է. «Նախորդ տարիներին մեզ հաջողվել է ստեղծել մի համակարգ, որը կախված է ոչ թե անհատներից, այլ ինստիտուտներից և գործընթացներից: Այս տեսանկյունից կարևոր է նաև թվայնացումը, ինչը մշտապես մեր օրակարգում է»: Նախարար Ջանջուղազյանը բարձր է գնահատել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ և կարևորել վերջինիս ընդլայնման հեռանկարները:

Դեսպան Միլսն իր հերթին նշել է. «Ֆինանսական քաղաքականությունը վճռորոշ է կայուն տնտեսական աճի և ամուր սոցիալական քաղաքականության հարցում: Միացյալ Նահանգների կառավարությունը երկար տարիներ աշխատել է Ձեր նախարարության հետ ֆինանսական բարեփոխումների շուրջ, և ես լիահույս եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի, և մենք կգտնենք ուղիներ նոր կառավարության առջև դրված գերակա ուղղություններին աջակցելու համար»:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)