Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ
03.07.2018
Հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հարկային քաղաքականության գծով ավագ տնտեսագետ Մարտին Գրոտեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարկային քաղաքականության և վարչարարության բարելավմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես` գույքահարկի, եկամտահարկի, շահութահարկի, ինչպես նաև վարչարարության կարողությունների, հարկային արտոնությունների վերաբերյալ:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հարկային քաղաքականության բարեփոխումներին ընդառաջ անհրաժեշտ է ախտորոշել ընդհանուր համակարգը և առկա խնդիրները լուծել վերաբաշխման արդար և արդյունավետ սկզբունքների կիրառմամբ:

Մարտին Գրոտեն իր հերթին նշել է, որ հարկային ոլորտում իրականացվող վերահավասարակշռման գործընթացներում կարևոր է արդարության և հավասարության պահպանումը: Նա նաև անդրադարձել է համակարգի պարզեցմանը, ինչը թույլ կտա նվազեցնել հարկային պարտավորություններից խուսափելու հնարավորությունները:

Նախարար Ջանջուղազյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության իրականացմանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)