Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
28.06.2018
Հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի  գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում երկրի մակրոտնտեսական ռիսկերին, բարեփոխումների օրակարգին, կայուն հարկաբյուջետային միջավայրին, պետական պարտքի կառավարմանն, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին, պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացմանն ուղղված հարցեր: Վերջինիս մասով կարևորվել է փորձի և տեղեկատվության փոխանակումը, սեմինարների և աշխատաժողովների անցկացումը:

Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության զարգացման լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող և մի շարք այլ հարցերի:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)