ԹԵԺ ԳԻԾ
Հանդիպում ՌԴ ֆինանսների փոխնախարարի հետ
12.06.2019
Հանդիպում ՌԴ ֆինանսների փոխնախարարի հետ

Հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Լավրովի հետ:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը կարևորել է երկու երկրների ոլորտային գերատեսչությունների ակտիվ համագործակցությունը: Նա նշել է, որ այսօրինակ հանդիպումների և սեմինարների անցկացումն ու փորձի փոխանակումը նպաստում են պետական ֆինանսների ոլորտում իրականացվող բարեփոխումերին:

ՌԴ ֆինանսների փոխնախարարը հայ գործընկերներին է ներկայացրել Ռուսաստանում գործող բյուջետային համակարգի կառուցվածքը, բյուջեի պլանավորման սկզբունքներն ու դասակարգման մոտեցումները, ինչպես նաև բյուջետային գործընթացի տրամաբանությունն ու բարեփոխումների միջնաժամկետ ծրագրերը:  

Կարեն Բրուտյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանում ներդրվող ծրագրային բյուջետավորման առանձնահատկությունները և ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը: