ԹԵԺ ԳԻԾ
Հանդիպում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ
25.07.2018
Հանդիպում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ

Հուլիսի 25-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա ռազմավարությունը` մատնանշելով կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթությունները:

Նախարար Ջանջուղազյանը կարևորել է գործակցային հարաբերություններում նախաձեռնությունների շարունակականության և վարքագծի կանխատեսելիության ապահովումը:

Անդրադառնալով հարկային ոլորտի բարեփոխումներին` Ֆրենսիս Մալիժը հույս է հայտնել, որ նախատեսվող փոփոխությունները խթան կհանդիսանան երկրի տնտեսության հետագա զարգացման համար:

Քննարկվել են նաև պարտքը կայունացնող քաղաքականությանը, հարկաբյուջետային կանոններին, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմանադրամի հետ համագործակցությանը, երկրի ներդրումային միջավայրին առնչվող հարցեր: