ԹԵԺ ԳԻԾ
Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը
28.03.2019
Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը

Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու օրենսդրական նախա­ձեռ­նու­թյան վերաբերյալ այդ ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող տնտե­սա­վա­րող սուբյեկտների կողմից ներկայացվել են որոշ մտահոգություններ և անհամաձայնու­թյուն­ներ, որոնք մանրամասն և բազմակողմանիորեն քննարկվել են կառավարությունում:

Ուստի տեղեկացվում է, որ քննարկումների արդյունքում որոշում է կայաց­վել ներկա փուլում ձեռնպահ մնալ գազա­վորված ըմպելիքներն ակցիզային հարկով հար­կելու առաջարկության հետագա քննար­­կումից և այն հանել հարկային օրենսգրքում փոփո­խություններ նախատեսող օրենքի նախա­գծից: