ԹԵԺ ԳԻԾ
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստի արդյունքներ
07.03.2018
Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստի արդյունքներ

2018 թվականի փետրվարի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աու­դի­տոր­ների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության  2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշ­ման 1.1-ին կետի համաձայն դիմում ներ­կայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու վերաբերյալ հարցը:

Հայաս­տանի Հանրապետությունում աուդիտորների որա­կա­վոր­ման հանձնաժողովի 2018թ. փետրվարի 27-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված աուդիտոր­ների ցուցակը կցվում է:

Հայաստանի Հանրապետությունում 27.02.2018 թվականի դրությամբ որակա­վոր­ման վկայական  ունեն թվով 420 աուդիտորներ: