ԹԵԺ ԳԻԾ
Հայկական տնտեսությունը դուրս է եկել շոկից. Fitch–ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի կանխատեսումը
18.12.2017
Հայկական տնտեսությունը դուրս է եկել շոկից. Fitch–ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի կանխատեսումը

Հայաստանի եկամուտներն արտահանման շնորհիվ ավելացել են, այժմ ուշիուշով Հայաստանը հետևում է իր ծախսերին։

Fitch միջազգային գործակալությունը Հայաստանի վարկային վարկանիշը թողել է B+ մակարդակում, սակայն կայունից դրականի է բարձրացրել իր կանխատեսումը։ Այդ մասին գրված է գործակալության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում են Fitch մասնագետները, տնտեսությունը վերականգնվում է 2014-15 թվականների ռուբլու անկման արտաքին շոկից։

Ռուսական տնտեսության վերականգնմանը զուգընթաց, (Fitch–ի սպասումների համաձայն`  1,8%–ով 2017 թվականին և 2%-ով  2018-19 թվականներին), այնտեղ կրկին աճում է և՛ Հայաստանից արտահանվող ապրանքների պահանջարկը, և՛ աշխատանքային միգրանտների զբաղվածությունը։ Դրա շնորհիվ Fitch–ը 2017 թվականի արդյունքներով բարձրացրել է ՀՆԱ–ի կանխատեսումը 3,4%–ից մինչև 4,3% (հաշվի առնելով, որ առաջին երեք եռամսյակում ՀՆԱ–ն միջինում աճել է 5,3%–ով)։ Իսկ հաջորդ երկու տարին տնտեսության միջին աճը 3,6% է ակնկալվում։

Սրա հետ մեկտեղ, Հայաստանը ուժեղացրել է վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ։ Դրա շնորհիվ, գործակալության սպասումների համաձայն, բյուջեի դեֆիցիտը 2016 թվականի 5,9%–ից 2018 թվականին կկրճատվի մինչև 3% և 2,7%`  2019 թվականին։ Կկանգնի նաև պետական պարտքի կտրուկ աճը։ 2017 թվականի արդյունքներով սպասվում է 57,5%, 2018 թվականին` 58,1%, իսկ այնուհետև այն աստիճանաբար կսկսի նվազել։

Պարտքի 2/3–ը արտոնյալ է, ինչը կթեթևացնի դրա վճարումը։ Վարկերի և բաժնետոմսերի 81% արտահայտված են արտարժույթով։ Արժույթի տատանման դեպքում սա ավելացնում է չվճարման ռիսկերը ։

Ռիսկերի թվում է արցախյան հակամարտության սրացումը (ԼՂՀ–ի և Ադրբեջանի միջև)։ Այս հանգամանքը հաշվի առնելով, ընդհանուր առմամբ, Հայաստանում քաղաքական և հասարակական կայուն վիճակ է սպասվում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am