Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայկական ընկերությունները հրավիրվում են «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովին
26.09.2018
Հայկական ընկերությունները հրավիրվում են «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովին

Հայկական ընկերությունները հրավիրվում են «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովին: Միջոցառումը բաղկացած է 2 մասից՝ ցուցահանդես և համաժողով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ, 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։

Ցուցահանդեսային մասը կմիավորի արտահանող և արտահանման ներուժ ունեցող ԵԱՏՄ երկրների ընկերություններին՝ հետևյալ ոլորտներից.

  • գյուղմթերքի վերամշակում և սննդարդյունաբերություն (органическое земледелие - производители органических продуктов питания, удобрений, средств защиты растений и оборудования для органического земледелия),
  • դեղագործական և բժշկական արտադրանք (отечественные медицинские инновации - производители уникальных фармацевтических товаров, медицинской техники и оборудования для медицинских учреждений, не имеющих аналогов в мире),
  • թեթև արդյունաբերություն (искусственные материалы и технические ткани -производители материалов для промышленных нужд, высокотехнологичных материалов, а также сырья и оборудования для их производства),
  • շինանյութերի արտադրություն (''умные'' строительные материалы - производители высокотехнологичных изоляционных, кровельных, облицовочных и других материалов для строительства жилых и нежилых помещений),
  • ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտություն (технологии для промышленности - производители инновационных станков, приборов и оборудования, а также программного обеспечения и комплексных цифровых решений для обеспечения нужд ювелирной, легкой, медицинской, сельскохозяйственной и строительной отраслей промышленности),
  • Ոսկեգործություն (ювелирные бренды ЕАЭС - производители и дистрибьюторы ювелирных изделий, дизайнерских украшений и часов)։ 

Ցուցահանդեսի հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ. սեպտեմբերի 20-ն է։ Հայկական ընկերությունների հայտերի հավաքագրումն իրականացնում է Բիզնես Արմենիա հիմնադրամը։ Ընկերությունների մասնակցությունը հաստատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ստեղծված «Եվրասիական շաբաթ» միջոցառման կազմկոմիտեն։ Հաստատված ընկերություններին անվճար կտրամադրվի 10 ք.մ ստանդարտ տաղավար: Ցուցահանդեսի մասնակիցների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները՝ արտադրանքի արտահանման, նորարարական ներուժի և կոոպերացիոն հնարավորությունների առկայությունը։

Խնդրում ենք լրացնել կցված հայտը, այնուհետև ստորագրված/կնքված տարբերակը PDF ձևաչափով ուղարկել anahit.mkrtchyan@businessarmenia.am էլ-հասցեին։

Համաժողովի մասնակիցների գրանցումը կիրականացվի մինչև սեպտեմբերի 28-ը՝ www.eurasianweek.orgկայքէջում, որը նրանց հնարավորություն կտա B2B հանդիպումներ կազմակերպել ԵԱՏՄ այլ ընկերությունների հետ։

Մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպչական հարցերով  կարող եք դիմել Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանին. էլ. հասցե` anahit.mkrtchyan@businessarmenia.am; հեռ.՝ +37411597800։

Լրացուցիչ տեղեկատվությունը կցվում է։

Տեղեկատվություն

Հայտ

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)