Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
04.06.2020
Հայտարարություն՝ առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանից ստացվել է գնումների հետ կապված կարգավորումներում փոփոխություններ կատարելու առաջարկություն՝ սահմանելով, որ պայմանագրի կատարման (հանձնման-ընդունման) գործընթացում դիտորդի կամ մասնակցի կարգավիճակով ներգրավվում է նաև տվյալ գնման գործընթացում մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի ներկայացուցիչը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը քննարկել է ներկայացված առաջարկը և գտնում է, որ դրա իրագործումը կարող է արդարացվել բոլոր այն դեպքերում, երբ առկա է պատվիրատուի պաշտոնյաների կողմից պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողության գործընթացը պատշաճ չիրականացնելու ռիսկ, հատկապես այնպիսի գնումների դեպքում, որոնց՝ պայմանագրին համապատասխանությունը հնարավոր է գնահատել միայն պայմանագրի կատարման պահին կամ դրան հաջորդող կարճ ժամանակահատվածում: Օրինակ՝ սննդի մատակարարում, սանիտարական մաքրման ծառայություններ կամ այլ: Բոլոր այս դեպքերում գնման առարկան ընդունելուց հետո կամ հենց այդ պահին դրանք օգտագործվում են, և հետագայում պայմանագրին դրանց համապատասխանությունը որոշելը գործնականում կամ անհնար է կամ շատ բարդ: Այլ կերպ ասած, այսպիսի գնումների դեպքում, եթե պատվիրատուի պաշտոնատար աձը չկատարի իր պարտականությունները և ընդունի պայմանագրին չհամապատասխանող արդյունքը, այդպիսի խախտումների հետագա չբացահայտման ռիսկը համեմատաբար մեծ է:

Պետք է նկատել, որ պայմանագրի կատարման արդյունքները ընդունելու ժամանակ նշված ռիսկը չեզոքացնելու համար կարող են գործել, իսկ առանձին դեպքերում գործում են այլ անձանց կողմից մասնագիտական եզրակացությունների ներկայացման մեխանիզմներ՝ տեխնիկական հսկողություն, լաբորատոր եզրակացություններ և այլն, սակայն այս մեխանիզմները նույնպես լիարժեք չեն:

Այսպիսով պետք է արձանագրել, որ թեև գործող իրավական ակտերը որոշակիորեն կարգավորում են հանձման-ընդունման գործընթացը, սակայն գործնականում պատգամավորի բարձրաձայնած խնդիրը արդիական է՝ անմիջապես կամ արագ սպառվող գնումների դեպքում՝ պաշտոնատար անձանց կողմից խախտումների իրականացման պարագայում, քանի որ դրանց կանխումը կամ հետագա բացահայտումը իրականում խնդրահարույց է:

Պատգամավորի ներկայացրած առաջարկի հետ կապված պետք է հաշվի առնել նաև այն ռիսկը, որ գնման ընթացակարգում հաղթող չճանաչված անձը նույնպես կարող է ներգրավվել խախտման գործընթացում, ինչպես նաև հանդիսանալով շահագրգիռ՝ մերժված կողմ տվյալ անձը կարող է արհեստական խոչընդոտներ ստեղծել պատվիրատուի և պայմանագրի մյուս կողմի համար՝ գործնականում չկրելով որևէ պատասխանատվություն իր գործողությունների համար:

Հաշվի առնելով նշվածը, ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է քննարկումներ պատգամավորի առաջարկության, դրա իրագործման մեխանիզմների, ներառյալ ռիկսերի և պատասխանատվության շրջանակի վերաբերյալ:

Գործընթացով հետաքրքված անձիք կարող են իրենց առաջարկությունները մինչև 2020թ. հունիսի 15-ը ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն` sergey.shahnazaryan@minfin.am  էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով:

Առաջարկները ստանալուց հետո նախատեսվում է կազմակերպել բազմակողմանի քննարկում, պատգամավորի առաջարկին համարժեք արձագանքելու և վերը նշված ռիսկի չեզոքացման՝ իրավական կարգավորումներ նախաձեռնելու համար: Նախատեսվող քննարկումներին մասնակցելու նպատակով խնդրում ենք նաև ներկայացնել պատասխանատու անձի տվյալները (անուն ազգանուն, պաշտոն, էլ. փոստ և հեռախոսահամար): 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)