Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայտարարություն՝ աուդիտորական կազմակերպությունների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ
05.10.2018
Հայտարարություն՝ աուդիտորական կազմակերպությունների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականից հանդիսանում է Եվրոպական Միության «Եվրոպական հարևանության քաղաքականության Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) մասնակից երկիր:

Ծրագրի երկրորդ` 2014-2020թթ. շրջափուլի շրջանակներում որպես Կառավարման խորհուրդ հանդես է գալիս Ռումինիայի տարածքային զարգացման և հանրային կառավարման նախարարությունը, ազգային համակարգող հանդիսանում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, հսկողության համակարգման համար, իր իրավասությունների շրջանակներում, պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարությունը, իսկ ծրագրի աուդիտի համար պատասխանատու է ՀՀ Հաշվեքննիչ պալատը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծրագրի շահառու կազմակերպությունները պարտավոր են ենթարկվել ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի հավաստիության աուդիտի, ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է բաց հայտագրում, որի նպատակն է ձևավորել աուդիտորական կազմակերպությունների ցուցակ, որում ներառված աուդիտորական կազմակերպությունները իրավասու կլինեն իրականացնել Ծրագրի շահառուների ծախսերի հավաստիության աուդիտը:

 

Աուդիտորական կազմակերպությունների ցուցակում ներառվելու նպատակով կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝

  • ունենա ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա.
  • ունենա ՀՀ աուդիտորական ծառայությունների շուկայում գործունեության առնվազն հինգ տարվա փորձ.
  • վերջին 5 տարիների ընթացքում ունենա միջազգային դոնորների կողմից ֆինանսավորված առնվազն 3 ծրագրերի աուդիտի փորձ.
  • աուդիտի թիմում ներգրավի առնվազն մեկ անդամ, ով կունենա առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ աուդիտորական ծառայությունների մատուցման ոլորտում և հետևյալ միջազգային որակավորումներից մեկը՝ ACCA, CPA, CFA կամ այլ համարժեք որակավորում.
  • աուդիտի թիմի անդամների առնվազն կեսը պետք է ունենան ՀՀ ֆինանսների նախարարության կողմից շնորհած աուդիտորի որակավորում.
  • աուդիտի թիմի բոլոր անդամները պետք է ունենան անգլերենի գերազանց իմացություն:

 

Վերը նշված ցանկում ներառվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պատճենը.
  • Աուդիտորական կազմակերպության կողմից վերջին 5 տարվա ընթացքում միջազգային դոնորների կողմից ֆինանսավորված առնվազն 3 ծրագրերի աուդիտի իրականացման փաստը հավաստող փաստաթղթերը.
  • աուդիտի թիմի անդամների ցանկը և նրանց ինքնակենսագրականները,
  • աուդիտի թիմի անդամների որակավորման վկայականների պատճենները և հավաստումներ, որ այդ վկայականները գործում են.
  • հավաստում առ այն, որ աուդիտի թիմի բոլոր անդամները գերազանց տիրապետում են անգլերենի:

 

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով մինչև ս.թ. նոյեմբերի 5-ը ներառյալ` ուղարկելով secretariat@minfin.am կամ mariam.hamamtsyan@minfin.am էլ.փոստի հասցեներին:

Սահմանված չափանիշները բավարարող աուդիտորական կազմակերպությունների ցուցակը կհրապարակվի ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում՝ www.minfin.am:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 011-800-214 հեռախոսահամարով:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)