Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
16.01.2019
Հայտարարություն՝ էլեկտրոնային գնումների համակարգի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ էլեկտրոնային գնումների համակարգը չի գործել 2019 թվականի հունվարի 11-ի ժամը 18:00-ից մինչև հունվարի 14-ի ժամը 13:00-ը:
Հաշվի առնելով, որ գնումների մասին ՀՀ օրենսդրության համաձայն մասնակիցները հայտերը կարող են ներկայացնել մինչև դրանց ներկայացման համար սահմանված վերջնաժամկետը՝ տեղեկացնում ենք, որ էլեկտրոնային աճուրդի միջոցով կազմակերպված այն ընթացակարգերը, որոնցով հայտերի ներկայացման վերջնաժամկետները սահմանված են եղել 2019թ. հունվարի 14-ին, ժամը 09:00-ից մինչև 13:00-ը (ցանկը կցվում է), ժամկետները երկարաձգվել են մինչև 2019 թվականի հունվարի 18-ը՝ հրավերներով ի սկզբանե սահմանված վերջնաժամերը:
Միաժամանակ, նշված ընթացակարգերի շրջանակում աճուրդները կսկսվեն 2019թ. հունվարի 22-ին` հրավերներով աճուրդների անցկացման համար ի սկզբանե սահմանված ժամերին: 
Պատճառված անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Ցանկ

 

 

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)