ԹԵԺ ԳԻԾ
22.10.2019
Հայտարարություն ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության oրենսդրության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 25-32.14-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության իրավաբանական վարչության (այսուհետ՝ Վարչություն) oրենսդրության բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր իրավաբանի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

 

  • Նախարարության քննարկմանը ներկայացված, ինչպես նաև Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակված իրավական ակտերի, այդ թվում՝ միջազգային պայմանագրերի նախագծերի վերաբերյալ իրականացնում է իրավական եզրակացությունների տրամադրում.
  • իրականացնում է պետական մարմինների, Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բարձրացված իրավական գնահատական պահանջող հարցերի վերաբերյալ դիրքորոշումների տրամադրումը.
  • իրականացնում է իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացում և անհրաժեշտության դեպքում, իրավական ակտերի նախագծերի մշակում.
  • իրականացնում է աշխատանքային խմբերի և հանձնաժողովների աշխատանքներին մասնակցություն, իրավական եզրակացությունների տրամադրում.
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և մշտապես գործող նախարարական կոմիտեներում ընդգրկվող հարցերի կապակցությամբ իրականացնում է իրավական դիրքորոշման տրամադրում.
  • իրականացնում է Հայատանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, փոփոխման հարցերով Նախարարության գործառույթների իրականացման իրավական ապահովումը.
  • ներկայացնում է պարզաբանումներ Նախարարության անունից քաղաքացիների ընդունելության աշխատանքների կազմակերպման շրջանակներում վերջիններիս կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ.
  • իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, գործող իրավակարգավորումների վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի տրամադրումը:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • Իրավագիտություն (042101.00.6) մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավագիտության բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Հանրային ծառայության մասին» «Բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Միջազգային պայմանագրերի մասին», «Լիցենզավորման մասին», «Գնումների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»,   «Հիմնադրամների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումների իմացու­թյուն, ինչպես նաև գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • հայերենի և մեկ օտար լեզվի իմացություն.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ունակություն.
  • համակարգչային հիմնական գործիքների (Word, Excel, PowerPoint) վարժ կիրառման, ինչպես նաև համակարգչային տեխնիկայից օգտվելու ունակություն.

Պայմանագիրը կնքվում է մինչև մրցույթում հաղթող ճանաչված անձին պաշտոնում նշանակելու մասին հրամանի ուժի մեջ մտնելը։

Աշխատավարձը, համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի, կազմում է  212․309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան  1, 153 սենյակ հեռ.` 011-800153:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի հոկտեմբերի 25-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

         Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: