ԹԵԺ ԳԻԾ
31.10.2019
Հայտարարություն ֆինանսների նախարարության ծրագրերի իրականացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահի (ծածկագիր՝ 25-33.10-Ղ4-1) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնելու մասին

Նախարարության ծրագրերի իրականացման վարչության (այսուհետ՝ Վարչություն) ֆինանսատնտեսական բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետ-գլխավոր հաշվապահի պաշտոնի անձնագրով (այսուհետ՝ Պաշտոնի անձնագիր) սահմանված հիմնական գործառույթներն են՝

 

  • ապահովում է օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում միջազգային պայմանագրերով և դրանց բաղկացուցիչ մասը կազմող փաստաթղթերով սահմանված գործառույթների իրականացման աշխատանքները.
  • ապահովում է Նախարարության ծախսերի ամփոփ հաշվեկշռի պատրաստման և ներկայացման աշխատանքները.
  • ապահովում է hաշվետվությունների կազմման և ներկայացման աշխատանքները.
  • ապահովում է Նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և հաջորդ տարվա ծախսերի հայտերի կազմման, տարեկան ծախսերի նախահաշիվների կազմման, միջծրագրային և միջհոդվածային վերաբաշխման աշխատանքները.
  • ապահովում է հաջորդ տարվա համար գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ամփոփ անվանացանկի կազմման աշխատանքները.
  • ապահովում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով տեխնիկական առաջադրանքների պատրաստման աշխատանքները.
  • ապահովում է Նախարարության ապրանքանյութական արժեքների հաշվառման, դրանց գույքագրման և դուրսգրման աշխատանքները.
  • ապահովում է Նախարարության աշխատակիցների վարձատրության և այլ վճարների հաշվարկման և վճարման աշխատանքները.
  • ապահովում է սոցիալական փաթեթի շրջանակում հայտերի ընդունման և վճարումների իրականացման աշխատանքները.
  • ապահովում է մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների և մատակարարված ապրանքների դիմաց վճարումների իրականացման աշխատանքները.
  • ապահովում է Նախարարության սպասարկման աշխատանքների իրականացումը՝ այդ թվում Նախարարության ծառայողական ավտոմեքենաների պահպանման և շահագործման, տեխնիկական զննման, պարտադիր ապահովագրման, աշխատանքները.
  • ապահովում է Նախարարության ապրանքանյութական արժեքների ստացման պահպանման և հատկացման, ինչպես նաև արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության գործընթացների իրականացման աշխատանքները.
  • ապահովում է ֆինանսական հաշվարկների և վերլուծությունների իրականացման աշխատանքները:

Պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող  պահանջներն են`

  • «Սոցիալական և վարքաբանական գիտություններ» ոլորտի «Տնտեսագիտություն» ենթաոլորտի կամ «Մաթեմատիկա և վիճակագրություն» ոլորտի «Մաթեմատիկա» ենթաոլորտի կամ «Գործարարություն և վարչարարություն» ոլորտի մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  • Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային, հարկային օրենսգրքերի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գնումների մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների իմացու­թյուն, ինչպես նաև գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
  • հայերենի և մեկ օտար լեզվի (ռուսերենի կամ անգլերենի) իմացություն.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ունակություն.
  • համակարգչային հիմնական գործիքների (Word, Excel, PowerPoint) վարժ կիրառման, ինչպես նաև համակարգչային տեխնիկայից օգտվելու ունակություն.
  • էլեկտրոնային վճարումների «Client-Treasury» համակարգի և (կամ) «ՀԾ» համակարգի կիրառման իմացություն.

    Պայմանագիրը կնքվում է մինչև մրցույթում հաղթող ճանաչված անձին պաշտոնում նշանակելու մասին հրամանի ուժի մեջ մտնելը։

     Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> օրենքի կազմում է  256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ:

 Աշխատանքի վայրը՝ 0010 ք.Երևան Մելիք-Ադամյան 1, կայք՝ www.minfin.am

Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք. Երևան Մելիք- Ադամյան  1, 153 սենյակ հեռ.` 011-800153:

Փաստաթղթերն  ընդունվում են ամեն օր՝ ժամը 14։30-ից 17։30-ը։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019 թվականի նոյեմբերի 5-ը ներառյալ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
  • հարցազրույցը:

         Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում  գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների)  պատճենները.
  • արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
  • աշխատանքային գրքույկի պատճենը.
  • անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 սմ չափսի: