Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
27.04.2020
Հայտարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն էլեկտրոնային տարբերակով ներկայացվող դիմումները ստորագրված տարբերակով ուղարկելու վերաբերյալ

Հարգելի քաղաքացիներ

Գանձապետական  հաշվեհամարներին փոխանցված գումարների վերադարձի, վերաձևակերպման կամ հաշվեգրման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն էլեկտրոնային տարբերակով ներկայացվող դիմումները խնդրում ենք ներկայացնել ստորագրված եղանակով (էլեկտրոնային ստորագրություն կամ թղթային ստորագրության սքանավորված կամ բջջայինով նկարված տարբերակներով), ինչի արդյունքում հնարավոր կլինի կատարել նույնականացում և սեղմ ժամկետներում ապահովել դիմումների հետագա ընթացքը՝ զերծ մնալով հետագա հնարավոր տարընկալումներից: Հիշեցնում ենք նաև, որ ֆինանսների նախարարությունը շարունակում է հեռավար եղանակով կատարել իրեն վերապահված գործառույթները արտակարգ դրության պայմաններում և նախարարության աշխատակիցների հետ Ձեզ հայտնի հեռախոսահամարներով կապվելու անհնարինության դեպքում կամ նախարարության գործառույթներին վերաբերող հարցերով խորհրդատվություն ստանալու նպատակով կարող ենք զանգահարել +37494204422 կամ +37495430343 հեռախոսահամարներին կամ ուղարկեք Ձեր նամակը secretariat@minfin.am էլեկտրոնային փոստին կամ е-request.am հարթակի միջոցով:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)