Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
22.01.2020
Հայտարարություն՝ պարտադիր շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ

2020 թվականին կազմակերպվող պարտադիր շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է մինչև սույն թվականի մարտի 1-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 2014 և 2017 թվականներին գնումների համակարգողի որակավորում ստացած անձանց տվյալները: Հիշյալ ժամկետում տվյալները չներկայացրած անձինք չեն ներառվի հերթական շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացների խմբերում և կզրկվեն որակավորումից:
2014 և 2017 թվականներին գնումների համակարգողի որակավորում ստացած անձանց ցուցակը հրապարակված է www.gnumner.am հասցեով գործող ինտերնետային կայքում հետևյալ հղումով` http://gnumner.am/…/…/gnumneri_hamakargoghneri_vorakavorum1/ 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)