ԹԵԺ ԳԻԾ
08.11.2019
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունում փորձագետ (երկու մասնագետ) ներգրավելու մասին

Ծրագրով  նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը

  • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ 2019 թվականի հսկողության ծրագրով, ինչպես նաև նախաքննության կամ հետաքննության մարմինների որոշումներով նշանակված ստուգումների (վերստուգումների) կատարում։

 

Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 1 տարի ժամանակահատվածով։

Փորձագետի պարտականությունները՝

  • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական կարգապահության ապահովման նկատմամբ հսկողության իրականացում.
  • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված միջոցների, ինչպես նաև համայնքների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված բյուջետային միջոցների նկատմամբ ֆինանսական, այդ թվում՝ ստուգումների միջոցով անհրաժեշտ վերահսկողության իրականացում և դրանցից բխող համապատասխան առաջարկությունների ներկայացում.
  • Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան դատարանի որոշումներով նշանակված ստուգումներին (վերստուգումներին) մասնակցություն.
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հանձնարարականների հիման վրա ստուգումների, վերստուգումների և ուսումնասիրությունների իրականացում:

 

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
  • տնտեսագիտություն կամ կառավարում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  • Առնվազն երեք տարվա հանրային ծառայության ստաժ կամ առնվազն տասը տարվա վերահսկողական կամ աուդիտորական բնագավառում աշխատանքային փորձ.
  • Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (<<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>>, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին>>, <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> օրենքներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգը սահմանելու մասին>> N 1112-Ն որոշում և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտեր).
  • Թիմային աշխատանքի ունակություն.
  • Տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն.
  • Հաշվետվությունների կազմման և ներկայացման ունակություն:

 

Փաստաթղթերը ընդունվում են 2019 թվականի նոյեմբերի 8-ից նոյեմբերի 13-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:  Փաստաթղթերը յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:30-ը:    

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

 

  • դիմում գլխավոր քարտուղարի անունով (լրացվում է տեղում).
  • Հայտարարություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի <<Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին>> N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (լրացվում է տեղում).
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

 

  Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով 0010 ք.Երևան Մելիք Ադամյան  1, 153 սենյակ հեռ.` 011-800153: