ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ Ազգային ժողովը հաստատել է 2018 թվականի բյուջեի կատարողականը
20.06.2019
ՀՀ Ազգային ժողովը հաստատել է 2018 թվականի բյուջեի կատարողականը

Հունիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովը 94 կողմ, 17 դեմ ձայների համամասնությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

Հաշվետու տարում  պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 342 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 447 մլրդ դրամ,  պակասուրդը եղել է 105 մլրդ դրամ:

2018 թվականին գրանցվել է 5,2 % տնտեսական աճ, կանխատեսվել էր 4,5%:

Գնաճը կազմել է 2,5 %, որը եղել է կանխատեսվածի միջակայքում,  գործազրկությունը նվազել է 1,5  %,  իսկ աշխատանքի վարձատրությունն աճել է 4 %:

Տարեվերջին պետական պարտքը կազմել է 6 մլրդ 923 մլն  ԱՄՆ դոլար,  որից արտաքին պարտքը եղել է 5 մլրդ 532,9 մլն,  իսկ ներքինը՝ 1 մլրդ 390 մլն դոլար: