Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
30.05.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները

Մայիսի 30-ին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:

Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ 2017 թվականի բյուջեի ճշտված եկամտային մասը կազմել է 1 տրլն 320,9 մլրդ դրամ, որտեղ մեծ տեսակարար կշիռ են ունեցել հարկային եկամուտները և պետական տուրքերը՝ ավելի քան 91,2 տոկոս: Նրա խոսքով՝ 1,6 տոկոսով ավելացել է հարկային եկամուտների կշիռը և կազմել 1 տրլն 158 մլրդ դրամ, իսկ ճշտված ցուցանիշը կազմել է 1 տրլն 205 մլրդ դրամ:

2017 թվականին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համար նախատեսվել է 22 ծրագիր. փաստացի բյուջեն կազմել է 2,8 մլրդ դրամ, իսկ ճշտված կատարողականը՝ շուրջ 96,45 տոկոս: Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրական խնդիրների համար նախատեսված գումարը  օգտագործվել է 94 տոկոսով  կամ եղել է 349 մլն դրամ:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից իրականացվող հիմնական ծրագրերը եղել են արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրեր: Ընդհանուր առմամբ նախարարության կողմից 2017 թվականին օգտագործվել է 10,3 մլրդ դրամ, որը կազմել է ճշտված ծրագրի 74,54 տոկոսը, մասնավորապես, 9,4 մլրդ դրամ կամ ճշտված ծրագրի 72,8 տոկոսը օգտագործվել է արտաքին աջակցությամբ իրանացվող ծրագրերի շրջանակներում:

«Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից 2017 թ-ին նախատեսվել էր 26.8 մլրդ դրամ, սակայն տարվա ընթացքում, ըստ նախարության կարիքների, ճշտված ծրագրով կազմել է 64 մլրդ դրամ: Ճշտումը պայմանավորված է եղել բացառապես արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի գործոնով.  արդյունքում՝ օգտագործումը կազմել է 55,5 մլրդ դրամ կամ 86,42 տոկոս»,-ասել է ֆինանսների նախարարը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար նախատեսվել է շուրջ 807,6 մլն դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է շուրջ 96 տոկոս կամ օգտագործվել է 774,3 մլն դրամ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի բյուջեն հաշվետու տարում կազմել է 314,2 մլն դրամ կամ իրականացվել է ծրագրային ցուցանիշի 98,95 տոկոսը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 87,11 տոկոսով կամ շուրջ 3,5 մլրդ դրամ:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրային ցուցանիշը ճշտվել է տարվա ընթացքում. նախատեսված 3,8 մլրդ դրամը ճշտված պլանով դարձել է 7,7 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 99,51 տոկոս:

«ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի բյուջեով ի սկզբանե նախատեսված է եղել 19,1 մլրդ դրամ, սակայն ճշտված պլանով կազմել է 38,3 մլրդ դրամ, և վերջինիս դիմաց արձանագրվել է շուրջ 87,9 տոկոս կատարողական կամ օգտագործվել է 33,7 մլրդ դրամ»,- նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Քննարկման ընթացքում ներկայացված ոլորտների պատասխանատուները նույնպես անդրադարձել են կատարված ծրագրերին և արձանագրված կատարողականներին, որին հաջորդել է հարցուպատասխանը:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)