ԹԵԺ ԳԻԾ
Վարդան Արամյանը մասնակցել է «Արդյունավետ պետական կառավարումը քաղաքացիների և գործարար միջավայրի համար» խորագրով նախարարական համաժողովին
18.12.2017
Վարդան Արամյանը մասնակցել է «Արդյունավետ պետական կառավարումը քաղաքացիների և գործարար միջավայրի համար» խորագրով նախարարական համաժողովին

Դեկտեմբերի 13-ից 14-ը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Փարիզում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և ՍԻԳՄԱ-ի կողմից վերջինիս 25 ամյակին նվիրված «Արդյունավետ պետական կառավարումը քաղաքացիների և գործարար միջավայրի համար» խորագրով նախարարական համաժողովին:

Համաժողովի ընթացքում «Աջակցելով կառուցվածքային տնտեսական բարեփոխումներին արդյունավետ կառավարման միջոցով» թեմայով կազմակերպված կլոր սեղան ձևաչափով քննարկումների շրջանակներում ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարն իր ելույթում ներկայացրել է Հայաստանում պետական ֆինանսների կառավարման բնագավառում իրականացվող շարունակական բարեփոխումները՝ շեշտադրելով  ծրագրային բյուջետավորման, ֆիսկալ քաղաքականության, պետական ներքին ֆինանսական հսկողության, պետական գնումների և այլ ոլորտներում իրականացված բարեփոխումները:

ՀՀ ֆինանսների նախարարի կողմից կարևորվել է ինչպես ՏՀԶԿ-ի, այնպես էլ ՍԻԳՄԱ-ի հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել ՍԻԳՄԱ-ի գործիքների միջոցով Հայաստանում իրականացվելիք հետագա բարեփոխումներին աջակցման վերաբերյալ: