Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
13.11.2018

Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ բյուջեի նախագծի կազմման գործընթացում հաշվի են առնվել տնտեսական միջավայրը և կանխատեսվող տնտեսական իրադարձությունները:

Նա ընդգծել է, որ արտահանելի հատվածում երկրի մրցունակության աճն ապահովելու համար անհրաժեշտ է գործարար գրավչության աճ, անհավասարության մակարդակի նվազեցում և հարկային համակարգի պարզեցում: