ԹԵԺ ԳԻԾ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Կոնտակտային տվյալներ՝
Հեռ․՝ (+37411) 800-313
Էլ․փոստ՝ arman.poghosyan@minfin.am

Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում՝ նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջովին իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

 Նախարարի տեղակալը՝

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների սահմաններում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում նրանց կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների սահմաններում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների սահմաններում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների սահմաններում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները: